Հյութեղ, բուրավետ և անակնկալներով լի այս մսե գունդը շատ լավ է նայվում սեղանի վրա, իսկ նրա բաղադրատոմսը միջուկի փորձարկումների համար մեծ հնարավորություն է ընձեռնում։
Ձմռան տոների նախաշեմին info.most.am–ը ձեզ առաջարկում է ուշադրություն դարձնել այս օրիգինալ կերակրատեսակին։
Բաղադրիչներ.
Պատրաստման եղանակը 1. Խոզի փափկամսի կտորները ծեծել, համեմել։ Բարակ կտրել հավի փափկամիսը և նույնպես համեմել։
2. 2 ճ.գ. սոյայի սոուսը, մեկ թեյի գդալ մանանեխի մածուկը, լիմոնի հյութը և 2 ճաշի գդալ բուսայուղը խառնել։ Միսը մի գիշեր թողնել այս սոուսի մեջ։
3. Շամպինյոնները եռալուց հետո երեք րոպե եփել։
4. Խոշոր քերիչով անցկացնել գազարը, մանր կտրատել սոխը և 2 պճեղ սխտորը։ Ավելացնել շամպինյոնի ոտիկները, բահարը և այս բոլորն իրար հետ բուսայուղով տապակել։
5. Պանիրն անցկացնել քերիչով և խառնել մնացած սխտորով և կանաչիով։ Սունկերի գլուխները լցոնել այս պանրային զանգվածով։
6. Փայլաթիթեղ դնել կլոր ձևամանի մեջ և դրա վրայից դնել ծեծված փափկամսերն այնպես, որ ծայրերը կախվեն ձևամանի միջից։
7. Ամանի հատակին 2 ճաշի գդալ ձեթով դաղված բանջարեղեններից լցնել։
8. Հետո լցոնած սնկերը՝ գլխարկները դեպի ներքև, իսկ վրայից՝ պանրի մնացորդները։
9. Հետո գալիս են հավի փափկամսի կտորները և բանջարեղենի մնացած մասը։
10. Դեպի վեր բերել կախված փափկամսի կտորները և ամուր փակել փայլաթիթեղով։
11. Եփել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 40 րոպե։ Դրանից հետո վերևի մասում բացել փայլաթիթեղը և մսե գունդը պատել մեկ ճաշի գդալ մեղրի և մեկ ճաշի գդալ սոյայի սոուսի խառնուրդով։ Եվս 15-20 րոպեով ուղարկել ջեռոցը, որպեսզի լավ կարմրի։ 12. Ուտեստը կարելի է զարդարել կարմիր հաղարջով։ Սառած վիճակում այն հեշտ կտրվում է և միջուկը չի թափվում։
Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը
Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am