Այսօր info.most.am-ը կպատմի, թե ինչպես է պատրաստվում «Տոնական համ» անվանումով՝ հավով, սնկով և մարինացված վարունգով աղցանը։ Սա Ամանորի ձեր սեղանի իսկական սիրելին կդառնա։

 

 

 

 

 

Բաղադրիչներ

1. 0.5 ապխտած հավի կրծքամիս

2. 200 գրամ մարինացված սունկ

3. 250 գրամ մարինացված վարունգ

4. 150 գրամ պանիր

5. 2 սոխ

6. 3 ճ.գ. մայոնեզ, աղ, պղպեղ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

Լվացեք և կիսալուսնաձև կտրատեք սոխը։

Թավայի մեջ բուսայուղ լցրեք և տապակեք սոխը մինչև ոսկեգույն դառնալը։

Հավը կտրատեք խորանարդիկներով։

Սունկը կտրատեք ոչ մեծ կտորներով։ Երեք ամենագեղեցիկ սնկերը կողքի դրեք՝ վերջում աղցանը զարդարելու համար։ Վարունգը կտրատեք օղակներով։

Հարմար տարրայի մեջ իրար միացրեք բոլոր բաղադրիչները և ավելացրեք արդեն սառած սոխեռածը։

Աղ և պղպեղ արեք։ Ավելացրեք մայոնեզը և լավ խառնեք։

Աղցանը տեղավորեք գեղեցիկ ամանի մեջ և զարդարեք սնկերով, քերած պանիրով և մաղադանոսի ճյուղերով։

Ահա և պատրաստ է մեր աղցանը։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am