Բաղադրիչներ

Սուֆլեի համար՝ ձվի սպիտակուց – 6 հատ ժելատին – 25 գր ջուր – 75 մլ շաքարավազ – 100 գր կարագ – 120 գր խտացրած կաթ – 150 գր աղ կիտրոնի – 1/4 թ/գդ

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք շոկոլադե բիսկվիթ ահա այս եղանակով: Բիսկվիթը 3 հավասար մասերի ենք բաժանում և մեկը 1.5-2 սմ հաստությամբ կտորների բաժանում:

Պատրաստում ենք սուֆլեն: Ժելատինը լցնում ենք ջրի մեջ, ավելացնում կիտրոնի աղի կեսն ու շաքարավազը, մարմանդ կրակին խառնում ենք և թողնում մի կողմի վրա: Կարագն ու խտացրած կաթը լավ հարում ենք: Սպիտակուցները շատ լավ հարում ենք և ավելացնում կիտրոնի աղի մյուս կեսը:

Սպիտակուցային զանգվածի մեջ զգուշությամբ լցնում ենք խտացրած կաթով, այնուհետև ժելատինով զանգվածը և խառնում ենք:

Բացվող ձևամանի մեջ դնում ենք առաջին բիսկվիթը:

Լցնում ենք սուֆլեի մի մասը և մի քանի րոպեով տեղափոխում ենք սառնարան:

Սուֆլեի վրան շարում ենք կտրատած բիսկվիթները:

Այնուհետև լցնում ենք մնացած սուֆլեն ու դնում մյուս բիսկվիթը: Տորթը մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան:

Ահա և վերջ:

Աղբյուր

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am