Ամանորի տոնական սեղանն անհնար է պատկերացնել առանց համեղ ու հետաքրքիր աղցանների։ info.most.am-ը ձեզ մի յուրահատուկ աղցան է առաջարկում պատրաստել, որը հաստատ դուր կգա թե՛ ձեր տան անդամներին, թե՝ հյուրերին։

 

 

 

 

«Հավայան» աղցանի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի.

1. Հազարի տերևներ – ոչ մեծ կապ, 2. հավի փափկամիս – 250 գր., 3. Ընկույզ – 100 գր., 4. Անանաս – 300 գր., 5. աղ, պղպեղ – ըստ ճաշակի, 6. թթվասեր/հունական յոգուրտ։

Պատրաստման եղանակը.

• Հավի փափկամիսը եփում ենք (ջրի մեջ անպայման աղ անել)։

• Հավը կտրատում ենք խորանարդիկներով։

• Կտրատում ենք անանասը։

• Ընկույզը մանրացնում ենք։

• Հազարի տերևները լվանում, չորացնում ենք և ձեռքերով կտրատում։

• Պատրաստի բաղադրիչները խառնում ենք իրար։ Ավելացնում ենք թթվասերն և համեմում ենք։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am

loading...