info.most.am-ի այս 5 խորհուրդները կօգնեն ձեզ մաքրություն անելիս։ Դուք կարող եք կենցաղային քիմիան փոխարինել ձեռքի տակ եղած միջոցներով։ Սակայն արդյունքը տպավորիչ կլինի։ Դե, անցնենք գործի։

 

 

 

 

1. Մաքրում ենք միկրոալիքային վառարանը

Բաժակի մեջ 1:1 հարբերությամբ ջուր և քացախ լցրեք։ Բաժակը դրեք միկրոալիքային վառարանի մեջ և միացրեք այն 5 րոպեով։ Ջրի և քացախի գոլորշիները կօգնեն ձեզ արագ մաքրել միկրոալիքային վառարանը։ Պարզապես վերջում մաքրեք այն սպունգով։

2. Սառնարան

Սառնարանի դարակները մաքրելը հեշտացնելու համար դրանց վրա սննդի թաղանթ փռեք։ Այն հեշտ կարող եք նորով փոխարինել, երբ անհրաժեշտ լինի։

3. Գազօջախի վրայի վանդակը

Վանդակը նորի պես կփայլի, եթե այն դնեք պլաստիկ տոպրակի մեջ և այնտեղ 3 ճաշի գդալ անուշադրի սպիրտ ավելացնեք։ Թողեք այդպես 12 ժամ։ Այն ամբողջովին կմաքրվի։

4. Զուգարանակոնք

«Կոկա–Կոլան» իր մեջ այնպիսի նյութեր է պարունակում, որոնք կարող են մաքրել զուգարանակոնքն ավելի էֆեկտիվ, քան այդ նպատակի համար նախատեսված քիմիան։

5. Կրային փառ

Մետաղյա մակերևույթների վրայի տհաճ փառը մաքրվում է սովորական լիմոնի օգնությամբ։ Կես լիմոնով մաքրիր սպիտակած հատվածները, և դրանք վայրկենապես կփայլեն։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am

loading...