Յուրաքանչյուր ծնողի կյանքում հասունանում է այն պահը, երբ երեխային արդեն պետք է մանկապարտեզ տանի։ Եվ յուրաքանչյուր ծնող անհանգստանում է, որ իր երեխայի համար ընտրի լավագույն մանկապարտեզը։ Իսկ ինչպես ընտրել այն, ինչպե՞ս կողմնորոշվել։

info.most.am-ը կպատասխանի ձեր հարցերին և կպատմի, թե ինչպես է պետք ընտրել լավագույն պարտեզը, ուր երեխան հաճույքով կգնա։

Լավ մանկապարտեզ ընտրելու համար պետք է ժամանակ և ջանքեր ծախսել և պետք է հաշվի առնել ոչ թե ձեր հարմարությունը, այլ երեխայի ռեակցիան։ Մանկապարտեզը պետք է ընտրել երեխայի հետ, և եթե նրան ինչ որ բան միանգամից դուր չեկավ, դրանից պետք է եզրահանգումներ անել։ Սակայն սա չի աշխատում այն դեպքում, երբ երեխան պարզապես չի ուզում մանկապարտեզ գնալ։ Այդ ժամանակ նա ցանկացած դեպքում կասի, որ այնտեղ վատ է։

Ընտրեք ոչ թե մանկապարտեզը, այլ դաստիարակին

Կարևոր է, որ դաստիրակը դաստիարակության հարցում նույն հայացքներն ունենա, ինչ դուք։ Մեկի համար կարևոր է, որ դաստիարակը խիստ լինի, մյուսի համար կարևոր է դաստիարակության մեջ ստեղծագործական մոտեցումը։

Պարզեք, թե խմբում քանի երեխա կա

Կարևորը է, որ խմբերը գերծանրաբեռնված չլինեն։ Այս դեպքում թե՛ երեխաներն են ավելի համերաշխ լինում, թե՛ դաստիարակն է կարողանում բոլորի նկատմամբ ուշադիր լինել։

Պարզեք ամեն բան սննդի մասին

Կարևոր է, որ երեխաներին առողջ, թարմ և լավ պատրաստված սնունդ մատուցվի։ Մեկ այլ կարևոր հարց է այն, որ երեխային չստիպեն ուտել կամ չպատժեն վատ ուտելու համար։ Համոզվեք, որ տվյալ պարտեզում նման փորձ չի կիրառվում։

Կողմնորոշվեք, թե ինչն է ավելի կարևոր ձեզ համար

Եթե ձեզ համար առավել կարևոր է երեխայի ֆիզիկական զարգացումը, ընտրեք սպորտային պարապմունքներով մանկապարտեզ, եթե ստեղծագործական զարգացումը՝ այնպիսի մանկապարտեզ գտեք, որտեղ շեշտը դրվում է երեխայի ստեղծագործական մտքի զարգացման վրա։

Մտածեք նաև ձեր հարմարավետության մասին

Մանկապարտեզ ընտրելիս հաշվի առեք նաև ձեր հարմարավետությունը։ Ընտրեք այնպիսի մանկապարտեզ, որը մոտ կլինի տանը կամ աշխատավայրին,հավատացեք, որ դա էլ պակաս կարևոր հանգամանք չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am

loading...