Հայկական ավանդական ղափաման բրնձով, չրերով, ընկույզով և մեղրով լցոնված դդումն է։ Անհիշելի ժամանակներից այն հայկական տոնական սեղանների զարդն է համարվել։info.most.am-ը այսօր ներկայացնում է ավանդական հայկական Ղափամայի բաղադրատոմսը։

 

 

 

Բաղադրիչներ

• 1հատ դդում,

• 100 գր. բրինձ,

• 0,5 բաժակ ծիրանաչիր,

• 0,3 բաժակ սև սալորաչիր,

• 0,5 բաժակ չամիչ,

• 0,5 բաժակ ընկույզ,

• 1 թ.գ. դարչին,

• 6 ճ.գ. մեղր,

• 100 գր. կարագ։

1. Դդումը լվացեք և վերևից կլոր կտրեք գլխի մասը՝ ուշադրություն դարձնելով համաչափության վրա։

2. Գդալով մաքրեք դդումի միջուկը կորիզներից։

3. Դդումի պատերին 2 գդալ մեղր քսեք։

4. Բրինձը կիսաեփ արեք։

5. Առանձին ամանի մեջ դրեք բրինձը և կարագ ավելացրեք։

6. Երբ կարագը հալվի, ավելացրեք չրեղենը, ընկույզն ու դարչինը։

7. Խառնուրդին ավելացրեք մեղրի մնացորդն ու լավ խառնեք։

8. Դդումը լցրեք այս խառնուրդով, ծածկեք «կափարիչով», դրսից կարագ քսեք և 220 աստիճան տաքացված ջեռոցը դրեք մեկ ժամով։

9. Դդումի պատրաստ լինելու մասին կիմանաք մատով սեղմելով այն. դդումը պետք է փափուկ լինի և մատի հետքը մնա։

10. Ղափաման պատրաստ է։ Կտրելուց առաջ թողեք դդումը սառչի։

11. Ուտելիս անպայման լսեք «Հեյ ջան, Ղափամա» երգը։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am

loading...