Մենք մշտապես ցանկանում ենք ունենալ ավելի գեղեցիկ տեսք, սակայն որոշ խնդիրներ հաճախ խանգարում են մեզ՝ կապված դեմքի տարբեր մաշկային խնդիրների հետ:
Այդ պատճառով հաճախ դիմում ենք մասնագետի, որոնք գիտեն ինչպես ազատել այդ խնդիրներից: Ահա ձեզ ենք ներկայացնում մի միջոց, որն օգտագործում են նաև կոսմետոլոգները, քանի որ այն լավագույնս վերացնում է մաշկային բոլոր խնդիրները: Այդ գելի բաղադրիչներն են կոկոսի յուղը և ալոե վերան: Ահա թե ինչով է այդ միացությունն այդքան հայտնի, և ինչ հատկություններով է այն օժտված:
Այն խոնավացնում է մաշկը, վերականգնում այն, երիտասարդացնում, թարմացնում, վերացնում լաքաները, անցկացնում մաշկի գրգռվածությունը, վերացնում մաշկային տարբեր խնդիրները՝ դերմատիտ և այլն:
Միջոցը պատրաստելու համար ձեզ հարկավոր կլինի 3 ճ/գ գդալ ալոե վերայի գել և 3 ճ/գ կոկոսի յուղ:
Ի դեպ՝ այս միջոցը կարող եք օգտագործել նաև մազերի խնամքի համար՝ միայն ավելացնելով դրան որևէ եթերային յուղ՝ ըստ ձեր ճաշակի:
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am