Նոյեմբերի գալստյան հետ միասին խանութներում հայտնվում է աշնան վերջին միրգը՝ խուրման (լատ. Diospyros)։ Քաղցր կամ տտիպ այս «աստվածների կերակուրը», ինչպես այն թարգմանվում է լատիներենից, իրոք շատ համեղ է և վիտամինների ու միկրոէլեմենտների իսկական շտեմարան է հանդիսանում։ Այն օգտակար է տեսողության, թոքերի, սրտի և երիկամների համար։
Սակայն չնայած բազմաթիվ օգտակար հատկություններին, խուրման կարող է նաև վնասել առողջությանը։ Հատկապես այն դեպքերում, երբ օգտագործվում է ոչ հասուն վիճակում։
info.most.am-ի հետ միասին եկեք պարզենք, թե ինչ վնասակար հատկություններով է օժտված շատերիս համար այսքան սիրելի միրգը։
Առողջության համար խուրմայի վնասակարությունը կապված է ոչ հասուն պտուղներում դաբաղանյութ հանդիսացող տանինի բարձր պարունակությամբ։ Անվանումն առաջացել ա ֆրանսերեն «tanner» բառից, որ թարգմանաբար մաշկի դաբաղում է նշանակում։
Տանինի մեծ չափաբաժինները կարող են բերել մարսողության խանգարումների, լյարդի և երիկամների դիսֆունկցիայի։ Դաբաղաթթվի ավելցուկը խոչընդոտում է օգտակար միներալների յուրացմանը, մասնավորապես՝ երկաթի, որը կարող է սակավարյունության հանգեցնել։
Խուրմա խորհուրդ չի տրվում ուտել.
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց։
Խուրմայից լավ կլինի որ հրաժարվեն ենթաստամոքսային գեղձի և տասներկումատնյա աղիքի հիվանդություններ ունեցող մարդիկ։
Մարդիկ, որոնք գիրանալու հակվածություն ունեն, քանի որ խուրման խոչընդոտում է օրգանիզմի ճիշտ նյութափոխանակությանը։
Խուրման նաև հակացուցված է փոքր երեխաներին։
Խուրմայից պետք է զգուշանան նաև հղիներն ու կերակրող մայրերը, քանի որ այն կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։
Յոդի նկատմամբ բարձր զգայունություն ունեցող մարդկանց նույնպես խուրման կարող է ալերգիկ հետևանքների հանգեցնել։
Շաքարախտով հիվանդների մոտ խուրման կարող է կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի տոկոսը։
Խուրման նաև ճնշում իջեցնող հատկություն ունի։ Այդ պատճառով հիպոտոնիայի հակվածություն ունեցող մարդիկ չպետք է այն օրական 1-2 հատից ավել ուտեն։
Այս ամենը սակայն չի ենթադրում, որ պետք է ընդհանրապես հրաժարվել այս արժեքավոր մրգից։ Պարզապես ամեն լավ բան պետք է չափից մեջ օգտագործել, և չմոռանաք նաև, որ խուրմայի հետ խորհուրդ չի տրվում կաթ խմել։
Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը
Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am