Թունավոր շոկի համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որով տառապում են տղամարդիկ, կանայք և երեխաները։ Ավելի հաճախ այն հանդիպում է կանանց մոտ, որոնք հիգիենիկ տամպոններ են օգտագործում։

Համախտանիշը առաջ է գալիս ոչ թե հենց տամպոնից, այլ մանրէներից, որոնց բազմացման համար ներսում կատարյալ միջավայր է ստեղծվում։ Այս համախտանիշը կարող է ի հայտ գալ ոչ միայն տամպոններրի, այլ բոլոր հիգիենիկ միջոցների օգտագործումից, որոնք տեղադրվում են արգանդի ներսում։ Ամենից անվտանգ տարբերակը հիգիենիկ միջադիրներն են։

info.most.am-ի հետ միասին պարզենք, թե որոնք են դրա ախտանիշները։

1. Ջերմության կտրուկ բարձրացում (39°–40,5°C), որը պահպանվում է մինչև բուժումը սկսելը։

2. Հիպոտոնիա

3. Մաշկի վրա ցան, ինչպես արևից ստացված այրվածքների դեպքում, այդ թվում տեղայնացված՝ ափերի և ոտնաթաթերի վրա։

4. Գլխացավ, սրտխառնոց, լուծ, ջղաձգումներ, աչքերի և կոկորդի լորձաթնթի կարմրություն։

Մահվան ելքից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին հանել տամպոնը (այն փոխել պետք է 4-6 ժամը մեկ)։ Եթե ձեզ մոտ նկատեք այս ախտանշանները, անմիջապես հանեք տամպոնը և շտապ օգնություն կանչեք։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am