Աշխարհի խոշորագույն վիրաբույժներից մեկը՝ պրոֆեսոր Ֆյոդոր Գրիգորևիչ Ուգլովը 103 տարի է ապրել։ Նա «կյանքի բոլոր իրավիճակների համար սննդակարգ ունի» և խստորեն պահպանել է այն։
Պրոֆեսոր Ուգլովը նաև ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես եվրոպայում աշխատող ամենատարեց վիրաբույժ։
info.most.am-ը ներկայացնում է պողպատե առողջություն և երկար կյանք ունենալու համար նրա խորհուրդները։
1. Առողջության հիմնական թշնամին քիչ շարժվելն է։ Շատ շարժվենք և շատ մտածենք։
2. Ալկոհոլից և ծխախոտից վերջնական ձերբազատվելը։
3. Սահմանափակ սնունդ. պետք է վերացնել ճարպակալումը։
4. Առնվազն 7 ժամյա քուն։
Ահա և պրոֆեսոր Ուգլովի սննդակարգը, որը մաքրում է օրգանիզմը։ Վիրաբույժի խոսքերով՝ կարևոր է ոչ միայն սնունդը, այլև սնվելու ժամը։
Ահա թե ինչ է նա առաջարկում օրգանիզմը մաքրելու համար.
1. Առավոտյան
Առանց շաքարի սև սուրճ կամ թեյ
Այնուհետև ուտում եք պինդ խաշած ձու և ութ հատիկ սև սալորաչիր, որը պետք է գիշերը դնեք ջրի մեջ։
2. Ճաշին
200 գրամ խաշած հավ և առանց ճարպի խոզի միս կամ ձուկ, նարինջ, 100 գրամ թարմ կամ եփած կաղամբ, որը կարելի է փոխարինել գազարով։
3. Սնունդ ընդունելու միջակայքերում պետք է 30 գրամ պինդ պանիր ուտել, խնձոր կամ նարինջ։
4. Ընթրիքին
Մեկ բաժակ կեֆիր կամ թթու կաթ։
Դիետան տաս օր է տևում և հրաշալի արդյունքներ է տալիս։
Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը
Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am