Սովորաբար մարդիկ անհարմար են զգում խոսել մեզի մասին, բայց ոմանք նույնիսկ չեն էլ կռահում, թե որքան բան կարող է այն ասել առողջության և հնարավոր խնդիրների մասին։

Առողջության մասին հոգ տանելը շատ կարևոր է, և info.most.am-ը կօգնի ձեզ դրանում։ Ահա թե ինչ կարող եք դուք իմանալ ձեր մեզի գույնից ելնելով։

 

 

Թափանցիկ

Թափանցիկ մեզը, հավաստում են UC San Diego Health ակադեմիական կլինիկայի մասնագետները, խոսում է այն մասին, որ մարդը չափազանց հիդրատացված է։ Եթե դուք չափազանց շատ եք ջուր խմում, դա մաքրում է մարմնի անհրաժեշտ աղերը, ինչի պատճառով կարող են արյան շրջանառության հետ կապված խնդիրներ առաջանալ։

Թափանցիկ–դեղին

UC San Diego Health կլինիկան հաղորդում է, որ այս մարդիկ առողջ են և բավարար քանակությամբ ջուր են խմում։

Դեղին գույնի

Մեզի դեղին գույնը վկայում է, որ մարդը բացարձակ առողջ է։ Օրգանիզմը ճիշտ է աշխատում։

Մուգ դեղին գույնի

Այս մարդիկ առողջ են համարվում, բայց ամեն դեպքում, սա կարող է խոսել օրգանիզմում ջրի պակասի մասին։ Խորհուրդ է տրվում շատ ջուր խմել։

Մեղրագույն

Համարվում է, որ մեզի մեղրագույն երանգ ունեցող մարդիկ ջրազրկված են։ Սակայն Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները հավաստում են, որ դուք պետք է ջուր խմեք այն ժաանակ, երբ ցանկանում եք։

Կարմիր գույնի

Մեզի կարմիր գույնը կարող է վկայել արյունամիզության մասին։ Անպայման բժշկի դիմեք, քանի որ միզապաչկի ուռուցքի կամ ինֆեկցիանեի վտանգ կա։

Կապույտ գույնի

Երբեմն դեղերն ու սննդային ներկերը կարող են մեզին կապույտ երանգ տալ։ Սակայն դա կարող է տեղի ունենալ նաև հիպերկալցիեմիայի արդյունքում։ Անպայման բժշկի դիմեք։

Մուգ շագանակագույն կամ սև գույնի

Երբեմն մեզի շագանակագույն կամ սև գույնը իհայտ է գալիս որոշ դեղերի ընդունումից հետո։ Սակայն համաձայն UC San Diego Health կլինիկայի՝ սա լուրջ խնդիր է, քանի որ նման գույնը կարող է առաջանալ պղնձի կամ ֆենոլի թունավորման դեպքում։Անհապաղ բժշկի դիմեք։ Իսկ ի՞նչ է ասում ձեզ ձեր օրգանիզմը։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am