Տատիկի բաղադրատոմսով այս համեղ հալվան խենթացրել է բոլորին
Բաղադրիչներ՝
Յյուղ – կես բաժակ, մեղր – կես բաժակ, կտրատած ընկույզ – կես բաժակ, ալյուր – մեկ բաժակ, դարչին ՝ պտղունցով
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Յուղը հալեցնել թավայի մեջ, ալյուրը լցնել տաք յուղի մեջ: Անընդհատ խառնելով բովել, մինչև ստացվի ոսկեգույն անուշաբույր զանգված: Անընդհատ խառնել, որ գնդիկներ չմնան: Ընկույզը նախապես թրջել գոլ ջրի մեջ, ապա քամել,չորացնել և մանրացնել: Կտրատած ընկույզը խառնել բոված ալյուրին: Երբ ընկույզի բույրը տարածվի, հալվան համեմել դարչինով: Ավելացնել մեղրը, խառնել: Մեղրն ավելացնելուց հետո հալվան մի փոքր ջրիկ կդառնա: Պետք է խառնել, մինչև ստացվի փխրուն զանգված: Հալվան շատ արագ տեղափոխել ափսեի մեջ ու հարթեցնել: Պատառաքաղով նախշեր անել, մատուցել:աղադրիչներ