Պատրաստում ենք շատ համեղ և գեղեցիկ ձևավորմամբ կարկանդակներ՝ Զատիկի սեղանը զարդարելու համար

Բաղադրիչներ՝

կաթ – ոչ լիքը բաժակ, խմորիչ – 1,5 թ/գդ., շաքարավազ – 100 գ, ալյուր – 1 կգ, աղ – մի պտղունց, 1 նարնջի կեղև, քունջութի սերմեր – 100 գր, կարմիր ներկած պինդ խաշած ձու – հինգ հատ, 1 դեղնուց

Պատրաստման եղանակ

Խմորիչը խառնել գոլ կաթին, շաքարավազին, թողնել տաք տեղում: Ավելացնել կես բաժակ ալյուր և թողնել տաք տեղում մի քանի ժամ: Տապակը յուղել, առատ քունջութ շաղ տալ: Թթխմորը խառնել մնացած ալյուրին, ավելացնել աղը, քերած նարնջի կեղևը, ջուր և հունցել: Խմորի երկու երրորդին գլանի ձև տալ, դնել տապակի վրա: Մնացած խմորը երկու մասի բաժանել, քունջութի մեջ մտցնել և հաստ խմորի կողքերից ամրացնել` հյուսքի ձև տալով: Խաշած ձվերը շարել մեջտեղում: Խմորին դեղնուց քսել և դնել 200 աստիճան տաք ջեռոցի մեջ: Թխել տաք ջեռոցում մոտ 50 րոպե: