Արդյոք կգտնվի՞ մեկը, ով չի սիրում կարտոֆիլը մսով: Ահա ձեզ ենք ներկայացնում մի շատ համեղ համադրություն՝ ախորժելի տեսքով:
Ֆարշի համար կարող եք օգտագործել ցանկացած միս:
Կարտոֆիլ — 15 հատ Ֆարշ— 250 գրամ Սոխ — 1 հատ Տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի Աղ՝ ըստ ճաշակի Սև պղպեղ (աղացած) ՝ ըստ ճաշակի Թթվասեր — 50 գրամ Սերուցքային կարագ — 50 գրամ
Կարտոֆիլի կեղևը մաքրեք և մեջտեղից կտրեք: Դրեք ջրով կաթսայի մեջ թող կիսաեփ եփվի: Մսի ֆարշին ավելացրեք մանրացված սոխը, աղը, սև պղպեղը: Կարտոֆիլի մեջ փոսիկ բացեք և լցրեք ֆարշը: Առանջին ափսեի մեջ միասին խառնած թթվասերը, հալեցրած կարագը, տոմատի մածուկը բացեք ջրով և լցրեք վրան: Այն կարող եք պատրաստել մեկ ամբողջական կարտոֆիլով՝ ներսից զգուշորեն անցք բացելով:
Եփեք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ:
Բարի ախորժակ