Պատրաստում ենք Զատիկի սեղանի ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ Կաթնահունց. շատ համեղ է ստացվում
Բաղադրիչներ`
կաթ — 1 լ կարագ — 200 գր շաքարավազ — 0,5 կգ փխրեցուցիչ — 2 թ/գ վանիլին — 40 մլ քունջութ սպիտակ — ըստ ճաշակի ալյուր Ինչպես նաև՝ ձու ինվերտային օշարակ
Պատրաստամն եղանակը
Կարագն ու շաքարավազը լցնում ենք տաք կաթի մեջ ու խառնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի, իսկ կարագը հալչի, ապա թողնում ենք, որ ստացված զանգվածը սառչի։ Ձուն հարում ենք առանձին տարայի մեջ ու ավելացնում ենք ստացված զանգվածին։ Ալյուրն (վերցնում ենք այնքան ալյուր, որ ստանանք ձեռքերին չկպչող խմոր) անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք փխրեցուցիչը, վանիլինն ու քունջութը։ Ալրային զանգվածը լավ խառնում ենք ու ստանում պինդ խմոր։ Խմորագունդը բաժանում ենք 3 հավասար գնդերի։ Յուրաքանչյուր գունդը թխելուց առաջ պատում ենք ձվով, ապա դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ հանում ենք, վրան լցնում ենք ինվերտային օշարակն ու ևս 5 րոպե թխում։