Ապրիլի 21-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որն այլ կերպ կոչվում է Սուրբ Զատիկ։ Այս տոնը հայկական օջախներում այլ սիրով ու ջերմությամբ են նշում, կարելի է ասել, այն ամենասիրված տնորից մեկն: Ձեզ ենք ներկայացնում Սուրբ Զատկին պատրաստվող պարտադիր կերակրատեսակները։
Առաջին տեղում բնականաբար խաշած եւ ներկված ձուն է, որն իր մեջ խորհուրդ ունի։ Ձուն խորհդանշում է Երկիր մոլորակը, իսկ կարմիրը՝ մադկության համար Հիսուսի թափված արյունը։
Հաջորդը չրերով կամ չամիչով բրնձի փլավն է։
Զատկական տոնական սեղանի անբաժան մասն է կազմում ձուկը։ Ցանկալի է, որ ձուկը լինի խաշած վիճակում։
Կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրները՝ համեմված սոխով, ձվով եւ այլ բաղադրամասերով, պետք է պարտադիր տեղ գտնեն ձեր սեղանին։
Ոչ պակաս կարեւոր է հատուկ Զատիկի համար պատրաստվող կաթնահունց կոչվող հացը, որը խորհրդանշում է հացահատիկը, այդպիսով նաեւ կենաց ծառը եւ կյանքի սկզբնաղբյուրը։
Ձեր տոնական սեղանից պետք է անպակաս լինի նաեւ կարմիր գինին, որով էլ պետք է շնորհավորել միմյանց։
Եվ ահա պատրաստ է Սուրբ զատիկի ամենագեղեցիկ սեղանը: