Ծաղկակաղամբով տապակա. Ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը

Բաղադրիչները

Ծաղկակաղամբ- 1 փոքր գլուխ Լոլիկ- 2 հատ Ձու- 3 հատ Պանիր-50 գր. Կաթ- 6-8ճ/գ Սամիթ- մի քանի ճյուղ Բուսայուղ Աղ Պղպեղ

Պատրաստումը

Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում: Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները  և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում): Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:  Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը:  Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի և ձուն եփվի: