Article image
Պատրաստում ենք Սուրբ Զատիկի համար անչափ համեղ կուլիչ. այս բաղադրատոմսը երբեք հուսախաբ չի անում, անպայման փորձեք

Պատրաստում ենք Սուրբ Զատիկի համար անչափ համեղ կուլիչ. այս բաղադրատոմսը երբեք հուսախաբ չի անում, անպայման փորձեք

Բաղադրիչներ

Ալյուր – 1կգ Կաթ – 1.5 բաժակ Ձու – 6 հատ Կարագ կամ մարգարին – 300գ Շաքարավազ – 1.5-2 բաժակ Հեղուկ խմորիչ – 40-50գ Աղ – 3/4 թ/գ Չամիչ – 50գ Ծիրանաչիր – 50գ Նուշ կամ յուրաքանչյուր այլ տեսակի ընկույզ – 50գ Վանիլին – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը

1.5 բաժակ տաք կաթի մեջ ավելացնել խմորիչը, ալյուրի կեսը, լավ հունցել, ծածկել և դնել խմորը տաք տեղում: Երբ խմորը 2 անգամ աճի, ավելացնել աղ, ձվի դեղնուցները (1 հատը թողնել թխելուց առաջ վրան քսելու համար), շաքարավազով և վանիլինով հարած կարագը, խառնել այդ ամենը, ավելացնել լավ հարած ձվի սպիտակուցները և մնացած ալյուրը: Խմորը ծածկել և նորից դնել տաք տեղ: Երբ այն աճի 2 անգամ, ավելացնել չամիչը, մանր կտրատված չիրը և նուշը: Այս բոլորը լավ խառնել, տեղավորել կաղապարների մեջ և թխել 34-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում: