Համեցեք Աղցան «Ցեզար» ուտելու. ամենահամեղ և ամենաստացված «Ցեզար»-ի բաղադրատոմսը, անպայման փորձեք
Անհրաժեշտ բաղադրիչներ
հավի կրծքամիս պանիր չորահաց հազար (մարոլ)
Սոուս Ցեզար
Ձու- 1 հատ Մանանեխ-2 թեյի գդալ Անչոուս-2 հատիկ Խորոված սխտոր-3-4 պճեղ Ձկնային կամ վորչսթիրյան սոուս-2 գդալ Բուսական յուղ- 1 բաժակ Քամած մածուն-0,5-1 բաժակ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը տապակել աղով և կարմիր պղպեղով համեմված ձիթայուղի մեջ : Հազարը կտրել ձեռքով հեռացնելով միջի կոշտ մասերը: Կտրտել հավի միսը բարակ,երկար շերտերով: չորահացը նույնպես տապակել բուսայուղի մեյ ,որտեղ լցնում ենք մի քանի սխտորի կտրված շերտեր մինչև թեթև կարմրելը: Խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել սոուսը: Լցնել մատուցվող ափսեի մեջ: Վրայից ավելացնել նաև չորահացը զարդարելով աղցանը: Վերջում պանիրը մեծ քերիչով անցկացնել ու վրան շաղ տալ: