Իսկ դուք արդյո՞ք այսպես եք պատրաստում Թաբուլեն. բոլոր ժամանակների ամենասիրելի և ամենահամեղ աղցանը

Բաղադրությունը`

0.5 բաժակ բլղուր 2 կապ մաղադանոս 1 կապ կանաչ սոխ 0.5 կապ անանուխ 1 կապ հազար 3 հատ լոլիկ 1.5-2 հատ լիմոն կարմիր պղպեղ չաման աղ զեյթունի ձեթ

 

Պատրաստման եղանակը`

1.Բլղուրը լվանալ սառը ջրով, վրան լցնել եռացրած ջուր այնքան, որ բլղուրը ծածկի և թողնել կես ժամ, որ բլղուրը փափկի: Եթե ամանի մեջ ջուր կավելանա, ապա քամել:

2.Կանաչիները լվանալ և մանր կտրատել:Լոլիկը կտրատել խորանարդիկներով:

3.Բոլոր բաղադրիչները խառնել իրար, համեմել աղով, կարմիր պղպեղով, չամանով, լիմոնի քամած հյութով, ավելացնել զեյթունի ձեթը: Մատուցել հազարի տերևներով:

Բարի ախորժակ

Կարելի է ավելացնել նաև տոմատի մածուկ և մանր կտրատած վարունգ: