Ինչպես գիտենք գարունն իր հետ բերում է ոչ միայն ջերմություն, հիանալի եղանակ, այլ նաև՝ ամենահամեղ կանաչիների տեսականին, որոնց կարելի անդադար սնվել, դրանցից մեկը հենց դանդուռն է, որը շատ օգտակար հատկություններ ունի:
Պատրաստում ենք աշխարհի ամենաօգտակար և ամենահամեղ Դանդուռով աղցան
Բաղադրությունը`
1 կապ դանդուռ 2 պճեղ սխտոր 2-3 ճաշի գդալ ձեթ քացախ աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
Դանդուռը եփել աղ գցած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը, ապա քամիչով քամել, պաղեցնել և կտրատել: Կտրատած դանդուռը լցնել աղցանամանի մեջ, ավելացնել մանր կտրատած սխտորը, քացախը, ձեթը: Համեմել աղով և պղպեղով: Մատուցելուց առաջ զարդարել կտրատած համեմով կամ մաղադանոսով: