Պատրաստում ենք օգտակար բաղադրիչներով  շատ համեղ «Գեղեցկուհի» աղցան, անպայման փորձեք և զարմացրեք ձեր հյուրերին

Բաղադրություն

1 փունջ կտրտած հազար 1/2 բ. կարմիր լոբի 3 հ. կտրտած լոլիկ 1/2 բ. եգիպտացորենի հատիկներ 1/2 բ. կտրտած բողկ կես ավոկադո` կտրտած 1 հ. կարմիր պղպեղ 1 հատ գազար

Սոուս

1/4 բ. կիտրոնի հյութ 1 ճ.գ. ձիթայուղ 2 ճ.գ. կտրտած համեմ 1 պճեղ ճզմած սխտոր 1/2 թ.գ. աղացած չաման

Պատրաստման եղանակ

Հազարը, լոլիկր, բողկը և կարմիր պղպեղը,գազարը կտրտել, ավելացնել լոբին, եգիպտացորենի հատիկները, ավոկադոն, խառնել: Առանձին խառնել կիտրոնի հյութը, ձիթայուղը, սխտորը, չամանը և կտրտած համեմը և լցնել բանջարեղենի վրա և մատուցել: