Պատրաստում ենք Պասուց տոլմա՝ ամենահամեղ բաղադրատոմսով. տոլմայի սիրահարները սա ուտելուց էլ ավելի կսիրեն, անպայման փորձեք

1 -բաժակ կարմիր լոբի, 1- բաժակ. ոսպ, 1- բաժակ սիսեռ, 1-բաժակ ձավար. 2-3 հատ գլուխ սոխ մոտ 500 -600գր. թթու կաղամբ, խառը կանաչի,(կարելի է նաև չորացրած), աղն ու պղպեղը ըստ ցանկության, տոմատի մածուկ, բուսական յուղ:

Պատրաստման եղանակը

Մաքրել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը, որից հետո առանձին -առանձին լվանալ: Սոխը մանրացնել կամ անցկացնել մսաղացով և տապակել: Այնուհետև ավելացնել կիսաեփ արված-կարմիր լոբին, ոսպը, սիսեռը,  և հետո ձավարը: Ստացված զանգվածը համեմել աղով, պղպեղով, մանրացված կանաչիով, տոմատի մածուկով և լավ խառնել: Թթու կաղամբը որոշ ժամանակ թողնել հոսող ջրի տակ, ապա հանել բաժանել թերթերի և զանգվածով լցոնել: Կաթսայի մեջ շերտերով տեղադրել տոլման, վրայից կարելի է տեղադրել սալորի չիր կամ թթու լավաշի կտորներ: Կրկնել նույն հերթականությամբ, վերջում ավելացնել ջուր: Եփել մինչև պատրաստվելը: Իմ կողմից ավելացնեմ, որ լոբին , ոսպը և սիսեռը կարող եք նախօրոք թրջել որ հեշտ եփվի: Կարող եք փաթաթել նաև մեծ խաղողի տերևներով նույնպես՝ ըստ ձեր ցանկության Բարի ախորժակ