Ձեր ուղեղը վերադասավորվում է դեպի նեգատիվ մտածողություն ոչ միայն շարունակական  վատ մտքերից, այլև այդպիսի մտքեր ունեցող մարդկանց հետ շփվելիս: Բայց ինչու է այդպես պատահում:

«Երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են ինչ-որ մեկին տիրում էմոցիաները, լինի դա զայրույթ, տխրություն, երջանկություն և այլն, մեր ուղեղը փորձում է արտադրել նույնպիսի էմոցիա, որ պատկերացնես, թե ինչ է զգում ուրիշ մարդը: Դա տեղի է ունենում ուղեղում նմանատիպ նյարդային սինապսների ներգրավման հաշվին:

Այդ պրոցեսը էմպատիա անվանումն է կրում: Այդպես մարդկանց մոտ ի հայտ է գալիս հոտի զգացողություն, և ճիշտ այդպիսի բնույթ է կրում, օրինակ, երաժշտական փառատոների ժամանակ առաջացած զանգվածային հաճույքը:

Նույնը վերաբերում է նաև սրճարաններում գիշերային ժամերին այն ընկերների հետ ժամանակ անցկացնելուն, ովքեր պաշտում են ամեն ինչից բողոքելը»,- գրում է Մարդու բնույթի հետազոտությամբ զբաղվող Սթիվեն Փարթոն:

Այստեղից կարելի քաղել հետևյալ դասը. Եթե դուք ուզում եք ազատվել հոռետեսությունից, ձեզ շրջապատեք երջանիկ մարդկանցով, որոնք ձեր ուղեղը կկարգավորեն սիրո ուղղությամբ: