Article image
Պատրաստում ենք սեփական ձեռքերով անչափ համեղ Կիևյան կոտլետներ.ահա այսպես են ստացվում հայկական տարբերակով կոտլետները

Կիևյան կոտլետը՝ իր սկզբնական տարբերակով, երբեք չի պատրաստվել հավի աղացած մսից՝ ինչպես հիմա պատրաստում են մեր տանտիրուհիները, այլ՝ հավի ծեծած կրծքամսով, որի մեջ դրվել է մի կտոր կարագ,երբեմն կտրտած մաղադանոսի կամ սամիթի հետ խառնած :

Այս բաղադրատոմսը, որ առաջարկում եմ, քիչ թե շատ մոտ է իրական կիեւյան կոտլետի տարբերակին:

հավի կրծքամիս 1,5 կգ 1- հատ մեծ չափի գլուխ սոխ, 4-5 պճեղ  սխտոր, 2 մեծ հացի կտոր կաթի կամ ջրում թրջած ու լավ քամած.

Այս բոլորը միասին աղում ենք մսաղացով /Ցանկալի է այն աղալ 2 անգամ,որ մասսան ավելի կպչուն և միատարր լինի / մեջն ավելացնում ենք աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի /յուրաքանչյուրից 1 ական թեյի գդալ ….. եթե սիրում եք նաև կարմիր քաղցր փոշի պղպեղ,

1 հատ ձու, լավ խառնում եք մասսան, որից հետո ձեռքի ափով վերցնում եք այդ մասսայից մոտ 1,5-2 ճաշի գդալի չափով:

Ձեռքը թրջելով գնդիկներ ենք անում,որից հետո մեջտեղի մասում դնում ենք սառեցրած կարագի փոքր կտորը ( եթե ցանկանում եք նաև խառնած կտրատված կանաչիի հետ / մաղադանոս կամ սամիթ, համեմ, ով ինչ սիրում է) երկարավուն տեսք ենք տալիս- ծածկելով միջուկի մասն այնպես, որ բոլորովին չերևա և լավ ծածկվի:

Այդ կոտլետները թաթախում ենք ալյուրի մեջ, հետո հարած ձվի կամ հարած ձվի սպիտակուցի մեջ, հետո պաքսիմատի մեջ, /այսինքն ալրապատում ենք, լեզոնապատում և պաքսիմապատում/ Տապակում ենք <ՖՐԻ> եղանակով առատ յուղի մեջ ցածր կրակի ներքո, այնպես , որ հավասարապես բոլոր կողմերից կարմրեն և տապակվեն,  այլապես մեջը հում կմնա