Իրականում հաճարով և սնկով փլավը այսպես են պատրաստում. շատ համեղ է ստացվում, անպայման փորձեք
Բաղադրիչներ՝
Հաճար — 2 բաժակ Սունկ -1 կգ Գլուխ սոխ — 3 հատ Աղ, սև պղպեղ — ըստ ցանկության Հալած Յուղ կամ բուսայուղ՝ 0,5 բաժակ
Պատրաստման եղանակը
Հաճարը մի փոքր բովել հալած յուղով (3 ճաշի գդալ ) , ավելացնել 6 բաժակ եռացրած ջուր, լցնել աղը փակել կափարիչով և դնել եփվելու մինչև ջուրը քաշվի ու գոլորշիանա: Մինչև պատրաստը լինելը՝ առանձին եփել սունկը , սոխը կտրտել ոչ մանր կտորներով / ցանկալի է օղակներով/ ու տապակել յուղով վրան ավելացնել եփված ու կտրտած սունկը: Եվ մի փոքր տապակել, այս ամենը ավելացնել պատրաստի հաճարին, խառնել և մատուցել Ես սոխառածով սունկը լցրեցի հաճարով փլավի կողքերը,շատ համեղ ստացվեց Բարի ախորժակ