Շոկոլադե համեղ թխվածքաբլիթներ, որ շատ դուր կգան ձեր երեխաներին. անհրաժեշտ են քիչ բաղադրիչներ և շատ արագ են պատրաստվում

Ձեզ հարկավոր է.

200 գ կարագ, 120 շաքարավազ, 1 հատ ձու, 300 գ ալյուր, ½ թ/գ աղ, 3 ճ/գ կակաո, 50 գր կաթնային շոկոլադ, ընկույզ:

Ինչպե՞ս պատրաստել:

Հալած կարագի մեջ ավելացնել ձուն, աղն ու շաքարավազը: Խառնել ու ավելացնել ալյուրը և կակաոն: Մանրացնել ընկույզը և խառնել կիսապատրաստ խմորին: Խմորից կլորավուն գնդիկներ ստանալ: Տեղադրել 250°С տաքացրած ջեռոց և եփել 7 րոպե: Հալեցնել շոկոլադը, թաթախել թխվածքաբլիթի մի կողմը շոկոլադի մեջ ու թողնել սառնարանում` 15 րոպե: