Թթվասերով պատրաստված այս խմորը շատ թեթև և նուրբ է ստացվում:

Բաղադրիչներ

✓ Հավկիթ— 4 հատ

✓ Շաքարավազ — 1,5 բաժակ

✓Հալեցրած սերուցքային կարագ— 100 գր.

✓ Թթվասեր — 1 բաժակ

✓ Հանգած սոդա — 1 թ/գ

✓ Ալյուր (ես մի փոքր քիչ եմ լցնում) — 2,5 բաժակ

✓ Կակաո — 2 ճ/գ

Հավկիթն ու շաքարավազը լավ հարել 5 րոպե (ոչ պակաս)՝ հարիչի միջին ուժգնությամբ:

Ավելացնել թթվասերը, խառնել: Հալեցրած սերուցքային կարագը (ոչ տաք), խառնել, այնուհետև լցնել սոդան:

Կրկին հարել հարիչով: Ավելացնել մաղած ալյուրը: Ալյուրն ավելացնում ենք աստիճանաբար՝ խառնելով գդալով:

Ես լցնում եմ 2 բաժակ ալյուր և խմորը թանձրանում է: Կախված ալյուրի որակից՝ կարող է դրա պահանջված քանակությունը  փոխվել:

Բաժանեք խմորը 2 մասի: Մի մասի մեջ լցրեք կակաո և խառնեք:

Ձևամանը (21-24 սմ. տրամագծով) պատեք բուսական յուղով: Ձևամանի կենտրոնում  2 ճ/գ-ից հերթով լցրեք բաց և մուգ խմորները:

Ատամի չոփիկով նկարելու նման շարժումներ արեք խմորի մակերեսին միայն:

Եփում ենք այն 180C աստիճանում: Ատամի չոփիկով ստուգեք՝ արդյոք եփվել է թե ոչ:

Կարելի է վրան լցնել գլազուր:

Բարի ախորժակ: