Պատրաստում ենք մեր ամենասիրելի  ԹԱԹԱՐ ԲՈՐԱԿԻՆ…

Հայաստանի բոլոր շրջաններում այս ուտեստ կոչվում է թաթար բորակի եւ միայն Գյումրիում է, որ կոչում են թաթար բորանի:

Շատ արագ կշտացնող և հեշտ պատրաստվող մի կերակրատեսակ , որը եթե տունը ոչինչ (կամ գրեթե ոչինչ) չկա, կարող է բավարարել քաղցը.

Կարելի է ասել որ ընթրիքին ուտելու համար, այն ավելի ծանր ուտեստ է, ավելի լավ է ուտել առավոտյան կամ ճաշին:

Բաղադրիչներ՝

3 հատ ձու, 1 բաժակ ջուր, աղն ըստ ճաշակի, ալյուր այքան որ ստանանք պիլմենիի նման խմոր

Պատրաստման եղանակը

Հունցում ենք խմոր և թողնում ենք հանգստանա: Որից հետո բարակ գրտնակում ենք սեղանի վրա և կտրում ցանկացած չափի կամ ձևի-(ռոմբիկներով, քառակուսիներով և այլն): Մի փոքր չորացնում ենք, վրան թեթև ալյուր ցանում, որ միմյանց չկպչեն, ինչպես նաև հնարավոր լինի ուտել. Եռացնում ենք ջուրը, ավելացնում աղ, ինչպես մակարոնեղենի համար: Եփում ենք մեզ համար ցանկալի քանակ: Երբ պատրաստ է,թափում ենք ջուրը,լցնում ափսեների մեջ` վրան լցնում հալած յուղը ( կամ կարող եք ավելացնել նաև տապակած սոխ.`սոխեռածը)  և վրան սխտոր + մածունի (կամ բնական յոգուրտ առանց հավելումների) սոուսը: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ