Պատրաստում ենք անուշաբույր Շոկոլադա֊սրճային բիսկվիտ՝ շատ քիչ բաղադրիչներով
5ձուն հարել 1,5 բաժակ շաքարավազի հետ+1սուրճի բաժակ ձեթ,
1,5 բաժակ կաթ (կարող եք փոխարինել մածունով կամ թթվասերով),
3ճաշի գդալ մաղած կակաո և 3 թեյի գդալ սև սուրճ (փոշին)։
Առանձին ամանում իրար խառնել 3բաժակ մաղած ալյուր,1 թեյի գդալ փխրեցուցիչ և կես թ/գ֊ից քիչ ավել սոդա։Սա ավելացնել առաջին զանգվածի վրա,հարել մի թեթև և թխել։
Թխվելուց հետո թողնել սառի,վրան գլազուր լցնել։
Գլազուրը պատրաստել եմ հետևյալ չափաբաժնով,քանի որ իմ տապակը մեծ է.8ճ/գ կակաոյին խառնել եմ 16 ճ/գ շսքարավազ և 8 ճ/գ մածուն,եփել ցածր կրակի վրա,վերջում քիչ ձեթ եմ ավելացրել։