Պատրաստում ենք ավանդական քյուֆթա. համից չեք կշտանա
Բաղադրիչները՝
քյուֆթայի միս — 1 կգ սոխ — 1 հատ կարագ — 50 գր ձու — 1 հատ ալյուր — 1 ճգ սև պղպեղ — 0,5 թգ աղը, սև պղպեղ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը՝
Քյուֆթայի մսին ավելացնել մեկ հատ մանր կտրատած սոխ, մեկ հատ հավկիթ, մեկ ճաշի գդալ ալյուր, 0,5 թեյի գդալ սև պղպեղ, և սկսել ձեռքերով լավ հարել ավելացնել սառեցրած կարագը կուբիկների տեսքով : Երբ դառնում է համասեռ զանգված, միսը ձեռքերով «ծեծել»`(եթե միսը պինդ է այդ դեպքում ենք ջուրը ավելացնում) աստիճանաբար ավելացնելով կես թեյի բաժակ ջուր ( ջուրը քիչ-քիչ ավելացնել, որպեսզի միսը չփսորվի): Այնուհետև գազօջախին դնել 2լիտրից ավել գոլ ջուր: Ջրին աղ ավելացնել, ապա քյուֆթայի միսը լցնել շերեփի մեջ, իջեցնել կաթսա և շրջել: Եփվելուց հետո ջրից հանել կտրել շերտ շերտ և մատուցել ։ Բարի ախորժակ