Սա շատ հասարակ և համեղ աղցան է: Բոլոր հյուրերիս այն դուր է գալիս: Այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել: Հաստատ չեք փոշմանի:
300 գր. — ապխտած հավ 4-5 հատ — հավկիթ 1 հատ — հալած պանիր 2 հատ. — ոչ մեծ կարտոֆիլ Գլուխ սոխ՝ ըստ ճաշակի, կարելի է նաև կանաչ սոխ Մայոնեզ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը Խաշել ձուն և կարտոֆիլը Մանր կտրտել հավը Կարտոֆիլը քերել խոշոր քերիչով, ձուն՝ մանր: Ընդ որում սպիատակուցն ու դեղնուցն առանձին-առանձին: Մարինացնում ենք գլուխ սոխը (մանր կտրտում ենք, 20 րոպե թողնում ենք 1 ճ/գ քացախի և 1 բաժակ տաք ջրի խառնուրդի մեջ):
2-րդ շերտ. մարինացված սոխ 3-րդ շերտ. կարտոֆիլ, մայոնեզ 4-րդ շերտ. դեղնուց 5-րդ շերտ. հալած պանիր, մայոնեզ 6-րդ շերտ. սպիտակուց
Ըստ ցանկության կարող եք շերտերը կրկնել և ավելացնել մայոնեզ՝ ըստ ճաշակի: Թողնում ենք աղցանը մի քանի ժամ, որ ներծծվի: