Աղցան «Մարկիզ». Շամպինիոնով և հավի կրծքամսով ախորժելի ուտեստ, որը կգոհացնի բոլորին

Հավի կրծքամիս — 200 գր Չոր պանիր — 100 գր. Պահածոյացված եգիպտացորեն — 100 գր. Թարմ շամպինիոն — 5 հատ Ձու — 2 հատ Սոխ — 1 հատ Բուսական յուղ — 2 ճ/գ Մայոնեզ 2 ճ/գ Աղ Կանաչ սոխ՝ աղցանը զարդարելու համար

Մանր կտրտած սոխն ու շամպինիոնը  բուսական յուղով տապակել 4-5 րոպե, աղ անել:

Հավի կրծքամիսը խաշել, թողնել սառչի: Մանր կտրտել միսը, խառնել շամպինիոնին: Ավելացնել քերած պանիրը և եգիպտացորենը: Ձուն խաշել, թողնել սառչի: Այնուհետև մանր կտրտել խորանարդաձև և ավելացնել աղցանին:  Ավելացնել ամբողջին մայոնեզ, խառնել: Լցնել ամանի մեջ, զարդարել կանաչ սոխով: Վերջ: Մեր աղցանը պատրաստ է:

Բարի ախորժակ