Ամերիկյան այս նրբաբլիթները՝ պանքեյքերը, հիշեցնում են մեր ալադիները(ձիթաբլիթ): Նրանք պետք է լինեն փքուն, թեթև ու ոսկեգույն երանգով: Ամերիկյան ընտանիքներում պանքեյքեր ավանդաբար պատրաստում են նախաճաշի համար: Այն տաք վիճակում դնում են ափսեի մեջ և վրան լցնում տարբեր օշարակներ: Պանքեյքերը լինում են նաև տարբեր հավելումներով՝ հատապտղային, խնձորի, շոկոլադի:
Պանքեյքերը պատրաստում են չոր տապակի մեջ, որը պետք է լինի իդեալական մաքուր: Սակայն, եթե դուք վախենում եք, որ այդպես կայրվի, ապա կարող եք սերուցքային կարագով պատել տապակը կամ լցնել ձեթ:
Խորհուրդ չի տրվում հատապտուղներ և այլ հավելումներ լցնել հենց խմորի մեջ, քանի որ այն կարող է այրվել:
Բաղադրիչներ
Պատրաստումը
Բարի ախորժակ: