Տնական Նուտելլա պատրաստում եմ արդեն շատ վաղուց հենց այս բաղադրատոմսովայն ստացվում է շատ ավելի համեղ, քան վաճառում են խանութներում և ավել էժան:

Կաթ — 1 բաժակ

Ալյուր— 1,5 ճ/գ

Շաքարավազ — 1 բաժակ

Կակաո — 2 ճ/գ

Սերուցքային կարագ — 1 ճ/գ

Աղացած հունական ընկույզ — 3 ճ/գ

Պատրաստում ենք քայլ առ քայլ.

Եռացրեք կաթը սերուցքային կարագի հետ,

Առանձին տարայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն

Խնամքով ավելացրեք ստացված խառնուրդը կաթի մեջ՝ անդադար խառնելով,

Խառնուրդը պետք է եփվի թույլ կրակի վրա 10-12 րոպե,

Թողեք սառչի, ավելացրեք աղացած ընկույզը և դրեք սառնարանում,

Զարմացրեք ձեր երեխաներին առավոտյան նախաճաշին՝ մատուցելով հացի հետ իրենց ամենասիրելի քաղցրավենիքը:

Բարի ախորժակ!!