Ո՞վ չի սիրում ուտել թեթև և նուրբ թխվածք: Էլաստիկ, փքուն, փափուկ. ահա մեր նյութի գլխավոր հերոսի բնութագիրը: Բիսկվիտի խմորն օգտագործում են տորթերի, ռուլետների, պիրոգների և ամենազանազան թխվածքների պատրաստման ժամանակ:
Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի ձու, շաքարավազ և ալյուր: Իսկ այժմ ծանոթացեք բիսկվիտի պատրաստման շատ կարևոր նրբություններին:
Որոշ խոհարարներ խորհուրդ են տալիս սոդայի կամ փխրեցուցիչի հետ օգտագործել քացախ կամ կիտրոնաթթու, սակայն ոչ թե նախապես գդալի մեջ խառնած, այլ առանձին խմորի մեջ լցնելով:
6. Ձևամանը պատեք խոհարարական թղթով, վրան ցանեք ալյուր և նոր միայն լցրեք խմորը: Խմորով լցված ձևամանը դնում ենք նախապես միացված ջեռոցում և եփում 180 աստիճանում:
Երբ կտեսնեք, որ ծայրերը, վարդագունել են, իսկ մեջտեղի հատվածը դեռ մի փոքր թաց է, աստիճանաբար նվազեցրեք ջերմաստիճանը: Բիսկվիտը եփվում է գրեթե 45 րոպե: Եփվելու ժամանակը կախված է ձևամանի տրամագծից:
7. Թխվելու ընթացում լավ կլինի ջեռոցի դռնակը չբացեք, քանի որ բիսկվիտը կարող է «նստի»: Անհրաժեշտության դեպքում բացեք միայն շատ փոքր:
8.Պատրաստի բիսկվիտը թողեք, որ սառչի հենց ձևամանի մեջ, ապա նոր միայն հանեք միջից: