Ցանկանում եք կծու և անուշահոտ տնական երշիկ՝ առանց մի կտոր  ճարպի: Դա աներևակայելի համեղ է: Հավատացեք ինձ, այս երշիկը փորձելուց հետո ընդմիշտ կհրաժարվեք խանութներում վաճառվող երշիկեղենից: Բաղադրությունը շատ պարզ է և չի պահանջում հատուկ բաղադրիչներ:

2.Վերցրեք տավարի մսի կեսը և հավի մսի համեմատաբար յուղոտ մասը կաշվի հետ և անցկացրեք մսաղացով: Մնացած տավարի և հավի միսը կտրտեք միասին խորանարդաձև, մոտավորապես  2սմ հաստությամբ: 3. Ֆարշը  միացրեք կտրտած մսին, ավելացրեք մեղրը և խառնեք: Մաքուր ամանի մեջ աղնու համեմունքներն իրար խառնեք և ավելացրեք ֆարշին: Լավ խառնեք այն՝ քիչ-քիչ ավելացնելով սառը արգանակը:

4. Թաղանթի մեջ լավ սեղմած լցրեք ֆարշը, հետևեք, որ օդ չանցնի: Եթե ամեն դեպքում օդ է անցել՝ ծակեք այդ տեղը բարակ ասեղով: Վերջում կապեք թաղանթը: Տնական երշիկի համար նախատեսված թաղանթը ուշադիր եղեք, որ լավ որակի լինի, քանի որ ամբողջ այդ պատրաստության հաջողությունը կախված է դրանից: 5.Կախեք պատրաստի երշիկը ուղղահայաց դիրքով՝ 1–2 ժամ, սենյակային ջերմաստիճանում:

6. Խաշեք երշիկը 80–85 աստիճան ջերմության պայմաններում՝ 1,5–2 ժամ: 7. Պատրաստի ուտեստը սառեցրեք սառը ցնցուղի տակ և կախեք զով սենյակում՝ 12 ժամ: Դրանից հետո փաթաթեք երշիկը թղթով և դրեք սառնարան: Բարի ախորժակ: