Ծաղկակաղամբով տապակա. Ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը.
Բաղադրիչները
Ծաղկակաղամբ- 1 փոքր գլուխ
Լոլիկ- 2 հատ
Ձու- 3 հատ
Պանիր-50 գր.
Կաթ- 6-8ճ/գ
Սամիթ- մի քանի ճյուղ Բուսայուղ Աղ Պղպեղ
Պատրաստումը
Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում: Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում): Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր: Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը: Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի և ձուն եփվի: