Այս խմորեղենը շատ արագ է պատրաստվում և ուղղակի հալչում է բերանում։ Իմ ընտանիքի անդամները այն ուտում են մեկ օրում։
Բաղադրիչներ՝
2 բաժակ ալյուր, 2 բաժակ կաթ, 6 ճաշի գդալ կակաո, 3 բաժակ շաքար։
Կրեմի համար՝
1 բաժակ շաքար, 2 բաժակ կաթ, 3 ճաշի գդալ ալյուր, 1 հավի ձու։ Պատրաստման ընթացքը՝
Առանձին խմորի համար խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները։ Մյուս ամանում՝ հեղուկ բաղադրիչները։ Խառնում ենք բոլորը միասին։
Թխում ենք ֆորմայի մեջ 40 րոպե, 180 աստիճան տաքության տակ։ Կրեմը պատրաստելու համար՝ ամանի մեջ լցնում ենք կաթ+ձու+ալյուր։ Խառնում ենք դանդաղ կրակի տակ, մինչը խիտ զանգված ստանալը։ Խմորը բաժանում ենք 3 շերտի և քսում կրեմը։ Թողնում ենք ներծծվի մի քանի ժամ։
Բարի ախորժակ։