Պատրաստում ենք հայկական բաստուրմա տնային պայմաններում
Բաստուրմա պատրաստում են տավարի փոփուկ մսից: Բաստուրմա բառը նշանակում է սեղմել, քամել: Բանն այն է, որ բաստուրմա պատրաստելու կարևոր նախապայմաններից է միսը հնարավորինս լավ մամլել՝ որևէ ծանրության տակ:
Միսը ջերմային մշակում չի անցնում, չի ծխեցվում, սակայն իր պատրաստման յուրօրինակ եղանակի շնորհիվ այն համարվում է դյուրամարս ուտելիք: Բաստուրման պարտադիր ուտեստ է հայ ընտանիքների հատկապես տոնական սեղաններին:
Տեսանյութի միջոցով ծանոթացեք պատրաստման եղանակին և ինքներդ փորձեք պատրաստել ձեր առաջիկա միջոցառման համար պահանջվող այս համեղ ուտեստը: