Այսօր ձեզ ենք առաջարկում հիանալի մի ուտեստ ՝ սմբուկը մսի ֆարշով: Այն հիանալի է նախատեսված ընտանեկան ընթրիքի համար կամ ընկերական հավաքների ժամանակ՝ մեկ գավաթ գինով:
Փորձեք այն պատրաստել գոնե մեկ անգամ և այն կդառնա ձեր ընտանիքի սիրելի ուտեստը:
Բաղադրիչներ
3 սմբուկ
400 գր. մսի ֆարշ
1 սոխ 2 լոլիկ 1 տոմատի հյութ 1 բուլղարական պղպեղ 2 պճեղ սխտոր աղն ըստ ճաշակի թարմ աղացած սև բիբար 1 պտղունց չորացրած անանուխ 1 պտղունց չորացրած օրեգանո 3 ճյուղ մաղադանոս 2 ճյուղ կանաճ սոխ 2 ճ/գ բուսական յուղ
Պատրաստումը
Լվացեք սմբուկները և կտրեք դրանք շրջանակաձև՝ 1-1,5 սմ հաստությամբ:
Աղ արեք այն և թողեք մնա 20 րոպե, որպեսզի հյութը դուրս տա: Չորացրեք անձեռոցիկով սմբուկը:
Մանրացրեք սոխը, կեսն ավելացրեք ֆարշին, աղ արեք և համեմեք պղպեղով: