Ընդամենը հարկավոր է մեկ անգամ փորձել, որ այսուհետ ինքներդ պատրաստեք կոնյակը: Յուրահատուկ համ և հաճելի բույր:
Բաղադրիչներ -Օղի — 1,5 լ. -Սև սալորաչիր— 3 հատ -Մեխակ — 5 հատ -Շաքարավազ — 100գր. -Չոր թեյի խոտ — 2 ճ/գ -Վանիլ— կես տուփ
Պատրաստումը 1. Բոլոր բաղադրիչները, բացի օղուց խառնում ենք բանկայի մեջ, այնուհետև լցնում վրան 1,5 լիտր օղի: 2. Լավ թափահարում ենք և դնում բանկան մութ տեղում 3 օր: Ընդ որում ամեն օր այն թափահարում ենք: Մի վախեցեք, եթե սկզբից այն պղտորվի:
3. 3 օր անց քամեք և վայելեք ձեր պատրաստած կոնյակը:
Բարի ախորժակ: