Այս ուտեստը կարող եք պատրաստել նաև սովորական մսալի պղպեղներով:
1. Բուլղարական պղպեղ — 4-5 հատ
2.Հավի ֆիլե 3.Լոլիկ— 2-3 հատ 4.Կանաչ սոխ 5.Սամիթ 6.Յոգուրտ առանց հավելումների — 2 ճ/գ 7.Չոր պանիր — 100-150գր. 8.Համեմունքներ 9.Աղ 10.Պղպեղ
Պատրաստումը
Պղպեղը մաքրել ներսից: Լցոնի համար կտրտել հավի ֆիլեն փոքր կտորներով, օրինակ 1×1 սմ: Լոլիկները լցնել տաք ջրի մեջ, որպեսզի հեշտությամբ մաքրվի կեղևը: Կտրտել մաքրված լոլիկները խորանարդաձև, օրինակ 0,5×0,5 սմ չափով: Կտրտել կանաչ սոխն ու մաղադանոսը: Խառնել հավի ֆիլեն, կտրտած լոլիկը, կանաչին, աղ և պղպեղ անել, ավելացնել համեմունքներ՝ ըստ ճաշակի: Ավելացնել 2 ճ/գ յոգուրտ և ամբողջը լավ խառնել: Դասավորում ենք պղպեղները, լցոնում և դնում ջեռոցը: Եփում ենք 30 րոպե, 180-200 աստիճան ջերմաստիճանում: 30 րոպե հետո հանում ենք, վրան լցնում քերած պանիր և նորից դնում ենք այն ջեռոցի մեջ և սպասում 10 րոպե, որպանիրը հալվի և մի փոքր չորանա:
Բարի ախորժակ