Աննկարագրելի համեղ կոնֆետներ «Բաունտի»՝ տնային պայմաններում: Համեղ այս քաղցրավենիքը պատրաստվում է կոկոսի քերուկով, խտացրած կաթով և կաթնային շոկոլադով:

Բաղադրիչներ

— 200 գր. Կոկոսի քերուկ — 400 գր. Խտացրած կաթ — 300 գր. շոկոլադ (կաթնային)

Այս բաղադրատոմսով կկարողանաք պատրաստել 23-25 հատ «բաունտի»:

Ինչպես պատրաստել «Բաունտի»

Կոկոսի քերուկը խառնում ենք խտացրած կաթի հետ: Ստացված խառնուրդը ձեռքերով ձևավորում ենք՝ «բաունտի»-ի բատոնների նման՝ ինչպես ցուցադրված է նկարում:  

Պատրաստի կոկոսի բատոնները շարում ենք թղթի վրա և դնում սառցարան՝ 1 ժամ: Կաթնային շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում (30 վայրկյանը մեկ խառնում ենք այն):

Պատառաքաղով ընկղմում ենք կոկոսի բատոնները հալեցրած շոկոլադի մեջև և կրկին շարում թղթի վրա:

Պատառաքաղով ձևավորում ենք արտաքին երեսը այնպես, ինչպես իսկական «Բաունտի» շոկոլադն է և դնում  սառնարան, որպեսզի շոկոլադը պնդանա:

Սառչելուց հետո կարող եք մատուցել համեղ բատոնները:

 

Մատուցելուց առաջ նախապես ձեզ համար 1 հատ վերցրեք, հետո ուշ կլինի:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն