Սնկով պատրաստվող այս աղցանը ընտանիքիս և հյուրերիս սիրած ուտեստն է: Այն իր յուրօրինակ համով գրավել է բոլորին: Փորձեք ինքներդ և կհամոզվեք:
Բաղադրիչները
Կես հավի ֆիլե
Կես փոքր գլուխ կաղամբ
1 քաղցր պղպեղ
200 գր. պահածոյացված սունկ
200գր. պինդ պանիր
2 պճեղ սխտոր
100 մլ մայոնեզ
1թ/գ մանանեխ
սամիթի ճյուղեր՝ զարդարելու համար
Պատրաստումը
Հավի ֆիլեն լվանալ, լցնել տաք ջրի մեջ, հասցնել եռման աստիճանի և եփել 1 ժամ, ըստ ճաշակի ավելացնելով համեմունքներ: Այնուհետև թողնել ֆիլեեն սառչի և կտրտել ոչ լայն շերտերով:
Կաղամբը բարակ-բարակ կտրտել:
Քացր պղպեղը կտրտել շերտաձև:
Պահածոյացված սունկը լցնել քամիչի մեջ, թողնել հեղուկը հոսի: Խոշոր սնկերն անհրաժեշտության դեպքում կարելի է շերտերով կտրտել:
Պանիրը կտրտել խորանարդաձև:
Սոուսի համար սխտորը մաքրել և անցկացնել ճզմիչով:
Ստացված զանգվածը խառնել մայոնեզին, մանանեխին և խառնել:
Աղցանի բոլոր բաղադրիչները համեմել ազով, պղպեղով և զգուշորեն խառնել:
Լցնել ամանի մեջ, զարդարել սամիթով և մատուցել:
Բարի ախորժակ: