Հարազատներին ուրախացնելու ցանկությունը միայն տոն օրերին չէ,որ լինում է:Այս մսային տորթը դուր կգա թե’ մեծերին և թե’ փոքրերին:Այն անհավանական գեղեցիկ է և յուրօրինակ: Զարմանալին այն է,որ տորթը շատ հեշտ է պատրաստվում:

Բաղադրատոմս

1 կգ. տավարի միս 2 լ. ջուր 100 գ. ապխտած կրծքամիս 2 հատ գազար 2 գլուխ սոխ կանաչի,խոշոր սև պղպեղ,դափնու տերև,սխտոր,աղ 200-300 գ. գունավոր կաղամբ 300-350 գ. բրոկոլի 25 գ. ժելատին

Պատրաստման եղանակ

1. Խաշել տավարի միսը 2 լ. ջրում,արդեն պատրաստ լինելուց 30 րոպե առաջ ավելացնել կրծքամիսը, մի քանի հատ սև պղպեղ,կանաչի,գազար,սոխ,աղ և դափնու տերև:Խաշվելու գործընթացի վերջում հանել բանջարեղենը և միսը:Ստացված բուլյոնը քամել:

2. 150 մլ. քամած բուլյոնը թողնել հովանա մինչև հասնի սենյակային ջերմաստիճանի,ավելացնել ժելատին ,խառնել և մի կողմ դնել:

3. Կտրատել գունավոր կաղամբը,բրոկոլին,խաշել:

Այդ ընթացքում մանր կտրատում ենք միսը,սխտորը/3-4 կտոր/:

5. Տաքացնել ժելատինով բուլյոնը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում`չթողնելով եռալ:Հետո ավելացնել դա մնացած բուլյոնին:Այժմ արդեն հավաքում ենք տորթը:Պետք է պատրաստել ֆորմա,բոլոր կողմերից ծածկել սննդային տոպրակով կամ թղթով:Ամենաներքևում դնել միսը,սխտորը և կրծքամիսը:Վրան լցնել բուլյոնը այնքան,որ միայն միսը ծածկի:

6. Վրայից ավելացնել գունավոր կաղամբը,դրա վրա բրոկոլին և դնել սառարան 20 րոպե:

7. Հանել սառնարանից,վրան լցնել մնացած բուլյոնը,կրկին դնել սառնարան մի քանի ժամ:

8. Մսային տորթը պատրաստ է:Մնացել է միայն հանել այն ֆորմայի միջից և կտրատել:

Նյութի աղբյուրը՝ Haytimes.ru