Ընդ որում պատրատման եղանակը շատ պարզ է, և արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները՝ ստանալով այս գերազանց ուտեստը:

Բաղադրիչներ

2 սոխ 0,5կգ աղացած տավարի միս 1/4 բաժակ սոխ՝ կտրտած խորանարդիկների պես ¼ բաժակ կտրտած մաղադանոս 1/4 բաժակ կտրտած սունկ 1 ճ/գ շաքարավազ  1 ճ/գ կծու կետչուպ 1թ/գ սոյայի սոուս 1 թ/գ  սոուս «Վուստերշիր» (եթե կա) 1/4 բաժակ սուխարի 1 շիշ սոուս խորովածի համար

Նախքան սկսելը միացրեք ջեռոցը՝ 220° C ջերմաստիճանի տակ:  Կտրեք սոխերի վերին եւ ստորին մասերը և մաքրեք մեջը:Կտրեք սոխը կիսով չափ, միջից հանեք շերտերը,որպեսզի լցոնեք, իսկ մնացած մանր մասը կտրտեք խորանարդիկների պես:

Ավելացրեք տավարի աղացած միսը սոխի խորանարդիկներին, մաղադանոսը, սունկը, շաքարավազը, համեմունքները և սուխարին և խառնեք ձեռքով:

Գնդիկներն այնպիսի չափի ենք անում, որ տեղավորվի սոխի շերտերի մեջ:

Եփում ենք ոտեստը 40 րոպե՝ 220° C ջերմաստիճանում: Լցնում ենք վրան խորովածի համար նախատեսված սոուսը և եփում ևս 5 րոպե:

Այնուհետեւ մեր «գնդիկները» ամրացնում ենք  3 շերտ բեկոնով այնպես, որ նրանք դառնան գնդակների պես: Բեկոնն ամրացնում ենք ատամի համար նախատեսված փայտիկներով, որ պատրաստման ժամանակ չբացվի: