Հաճելի է, երբ նախաճաշին որևէ նոր բան եք համտեսում: Միօրինակությունը հաճախ ձանձրալի է դառնում և շարունակ նույն բանը պատրաստելիս անգամ հոգնում ենք: Այսօր ձեր նախաճաշի բաղադրիչները կներկայանան ձեզ բոլորովին այլ ձևով, որը վստահենք շատ կհավանեք:
Բաղադրիչներ
Լավաշ Պանիր Հավկիթ
Պատրաստումը
Լավաշը կտրտեք շերտերով: Պանիրը կտրեք այնպիսի լայնությամբ, որ, օրինակ, կրկնակի փաթաթվի լավաշով: Փաթաթելուց հետո թաթախեք հարած և աղ արած ձվի մեջ:
Այնուհետև տապակեք տաքացրած տապակի մեջ՝ բուսական յուղով կամ կարագով:
Տապակելիս պանիրը ներսում հալվչում է, իսկ դրսից ձվով թաթախված լավաշը հաճելիորեն վարադագունում է և ստացվում է անչափ ախորժելի նախաճաշ:
Բարի ախորժակ: