Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից է: Թվում է՝ անհնար կլինի այն տանը պատրաստել, քանի որ, սովորոաբար, այն, ինչը շատ համեղ է, նաև դժվար է պատրաստելը: Սակայն դա պլոմբիրին չի վերաբերում:
Այս բաղադրատոմսը շատ պարզ է և շատ ծախս չի պահանջում:
Կաթ — 125 գր. Շաքար — 100 գր. Վանիլին — 5 գր. (ըստ ցանկության) Սերուցք (33-35%) — 300 գր Հավկիթ — 3 հատ
Լցրեք կաթը հաստ հատակով տարայի մեջ և եռացրեք: Ապա ավելացրեք շաքարավազը և վանիլինը: Այնուհետև թողեք, որ հովանա: Հովանալուց հետո լցրեք ձվի սպիտակուցները (միայն սպիտակուցները, ուստի պետք է նախ այն առանձնացնել դեղնուցից): Ապա ջրային գոլորշու վրա դնելով՝ այն անդադար խառնեք, մինչև ստանաք խիտ զանգված (այն կհիշեցնի ձեզ խտացրած կաթ):
Մեկ այլ տարայի մեջ լցրեք սերուցքը: Խառնեք այնքան, որ ստացվի խիտ զանգված: Ապա երկու տարաների պարունակությունը լավ խառնեք իրար և դրեք, որ սառչի:
Ստացված զանգվածը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ (գրեթե ժամը մեկ) հանել և լավ խառնել: Իհարկե այս վեջին գործողությունը պարտադիր չէ, սակայն եթե ցանկանում եք գործարանային պլոմբիրի համը վերապրել, ապա դա անհրաժեշտ է:
Ժամանակ առ ժամանակ խառնելու դեպքում քաղցր զանգվածը, ավելի փքուն է լինում, առանց գնդիկների և սառցե հատիկների:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն